Ազատվեք ակնեից, բծերից և կճիռներից այս դիմակի օգնությամբ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Աշխարհն արագ է առաջ ընթանում և պետք է հասցնել նրա հետևից։ Ներկայումս մարդկանց շրջանում լայն տարածում է գտել առողջական խնդիրներից բնական միջոցներով ազատվելու սովորությունը, քանի որ քիմիական բաղադրիչները հաճախ ունենում են կողմնակի բացասական հետևանքներ։
Մարդիկ առավել տեղեկացված են այլընտրանքային միջոցներին և հասարակ մրգերի ու բանջարեղենի առողջարար հատկություններին։
Պարզ բաղադրիչներով պատրաստված դիմակը կարող է ազատել ակներից, պզուկներից, մաշկային բծերից և կնճիռներից ու պահպանել երիտասարդ տեսքը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• ½ թեյի գդալ դարչին
• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
• 1 թեյի գդալ մեղր
• ½ թեյի գդալ մշկընկույզ։
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ լցնել բոլոր բաղարիչները և խռնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։
Զգուշացում․ եթե ունեք մաշկի անոթային հիվանդություն, ռոզացեա, ապա մի կատարեք այս դիմակը, քանի որ այն լայնացնում է արյան անոթները։
Արդեն պատրաստի դիմակը քսել մաշկին և պահել 30 րոպե, այնուհետ լվացվել տաք ջրով։ Դիմակից հետո քսել կրեմ։ Հնարավոր է առաջանա այրող զգացում, որը 5 րոպեում կանցնի։



