Չդիմացա, արցունքներս թափվեցին. Շուշան Պետրոսյան.լուսանկար
ФОТО
Wnews.am-ը գրում է.
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս օրերին Արցախում է։ Նա այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, հանդիպել զինվորների հետ։
«Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, ցավդ տանեմ … դու մենակ տուն դարձիր, առողջ ու ապահով , միշտ ու միայն տուն դարձիր, Աստված հետդ ախպերս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին։
«Մի զինվորի մայր , իր հետ բերել է Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի 7/2 դասարանի աշակերտների գրված նամակները,որ փոխանցենք զինվորներին … չդիմացա , արցունքներս թափվեցին…»,- իր զգացողություններով է կիսվել Շուշան Պետրոսյանը։
«Շուշի պիտի գնալ անպայման ու պիտի մոմ վառել , որ մեր տղերքը անփորձանք ծառայեն ու առողջ , ավելի ուժեղ ու հասուն , վերադառնան տուն … ու այդպես է միշտ … իսկ Շուշվա Ղազանչեցոց եկեղեցում պատարագ էր».




















































