Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել Է Եմենում իր կործանիչի անհետանալու մասին
МЕЖДУНАРОДНОЕԱրաբական Միացյալ Էմիրությունները հայտնել Է իր ռազմական կործանիչի անհետանալու մասին, որը Եմենում մասնակցում Էր հուսի ապստամբների դեմ գործողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղի ունեցած հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենում գործողություն Է իրականացնում 2015 թվականի մարտից: Գործողությունն սկսվել Է այն բանից հետո, երբ ապստամբ հուսիները տապալեցին երկրի սուննի ղեկավարությանը:
Եմենի տարածքի մեծ մասը գրաված ապստամբների դիրքերին հարվածներ են հասցվում առավելապես օդից:
Եմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել Է 6 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 2,4 մլն եմենցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



