Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր 161 անգամ քիմիական զենք Է կիրառվել. SAMS
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 161 անգամ քիմիական զենք Է կիրառվել: Այդ մասին, ասված Է Սիրիա-ամերիկյան բժշկական ընկերության (SAMS) հաշվետվության մեջ, որը հրապարակված Է կազմակերպության կայքում:
SAMS-ը նաեւ հայտնել Է 133 այլ գրոհների մասին, սակայն դրանք առայժմ մնում են չհաստատված:
Նշվում Է, որ գրոհների 77 տոկոսն իրականացվել Է քիմիական զենքի ծրագիրը միջազգային հսկողության տակ դնելու եւ այն վերացնելու վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձեւի ընդունումից հետո: 2015 թվականին 69 գրոհ Է գրանցվել քիմիական զենքի կիրառմամբ:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում Է զինված պայքարն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 220 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



