Աղքատ երկրում գողի տարածն ի՞նչ է՝ կոնյակ, չարազ ու կոնֆետ
ОБЩЕСТВОՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործ՝ մի գողության դեպքի առթիվ:
Այսպես, քրեական գործ է հարուցվել քաղաքացի Գ. Աջիզյանի կողմից ուրիշի բնակարանից գողություն կատարելու դեպքի առթիվ, իսկ գողացածը 3 շիշ կոնյակ, չարազ ու կոնֆետներ են: Աջիզյանը երկու անգամ մուտք է գործել տարբեր բնակարաններ եւ առարկայական ոչինչ չի հայտնաբերել: Ընդ որում՝ առաջին անգամ գողության փորձ է կատարել ոմն Ա. Եդիգարյանի հետ: Առաջին անգամ՝ 2015թ դեկտեմբեր ամսին, նրանք երկուսով գաղտնի մուտք են գործել Երեւանի Տիչինա փողոցի բնակարաններից մեկը, սակայն, ոչինչ չհայտնաբերելով, հեռացել են: Հաջորդ անգամ Աջազյանը մուտք է գործել Հ. Մխեյանի տուն, որտեղից գաղտնի հափշտակել է 3 շիշ կոնյակ, չարազ, կոնֆետներ եւ դիմել փախուստի:
Փախուստն էլ երկար չի տեւել: Աջազյանը հայտնաբերվել է եւ հիմա իր գործողությունների համար քրեական պատասխանատվության է ենթարկվելու: 3 շիշ կոնյակը, չարազն ու կոնֆետները շատ թանկ նստեցին քաղաքացու վրա:
Այս գողության պատմությունը կարող է աղքատության մասին ուսումնասիրություններում եւ գիտական զեկույցներում օգտագործվել որպես դասական օրինակ, թե աղքատ երկրներում կողոպուտներն ու գողությունները ինչ հետաքրքիր ավարտ կարող են ունենալ:
Գագիկ Աղբալյան
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



