Վրաստանի ԱԳ նախարարը այցով ժամանում է ԱՄՆ, որտեղ հանդիպում կունենա Ջոն Քերիի հետ
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 14-18-ը աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում, որի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի այդ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին, հայտնել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, այցի շրջանակներում հանդիպումներ կկայանան Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Ջանելիձեն Վաշինգտոնում հանդիպումներ կանցկացնի Սենատում եւ Կոնգրեսում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պլանավորված են Ջանելիձեի հանդիպումները առաջատար գիտական կենտրոնների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ջանելիձեն նաեւ ճառով հանդես կգա ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



