Հայ աստղեր, ովքեր վիրահատել են քիթը(լուսանկարներ)
ЛАЙФ
«Հայկական» քիթը չի շրջանցել նաև հայ հայտնիներից շատերին, ուստի նրանք էլ՝ կատարյալ դիմագծեր ունենալու ցանկությունից ելնելով դիմել են պլաստիկ վիրահատության: Ձեզ ենք ներկայացնում քիթը վիրահատած հայ աստղերին:
Երգչուհի Լիլուի վիրահատված քիթը շատերին է հիացնում: Անգամ շատերը, ովքեր ցանկանում են վիրահատել իրենց քիթը, բժշկին դիմելիս ասում են. «Լիլուի քթից եմ ուզում»:
Երգչուհի Սոֆի Մխեյանը վաղուց է վիրահատել իր քիթը, ուստի մեզ անգամ չհաջողվեց գտնել նրա այն լուսանկարներից, որտեղ նա դեռևս չէր վիրահատվել:
Երգչուհի Նելլին չի թաքցնում, որ վիրահատել է իր քիթը, մեզ անգամ հաջողվեց գտնել լուսանկար, որտեղ Նելլին դեռ վիրահատված չէ: Պետք է նկատել, որ երգչուհին բավականին գեղեցկացել է վիրահատությունից հետո:
Երգչուհին երկար տարիներ չէր վիրահատում քիթը, սակայն, նա այնուամենայնիվ դիմեց վիրաբույժի օգնությանը։
Քրիստինե Պեպելյանը ևս դիմել է պլաստիկ վիրահատության, սակայն շատ վաղուց:Երգչուհու քիթը բնական տեսք ունի, ուստի շատերի մտքով էլ չի անցնում, որ այն վիրահատած է:
Երգչուհի Էմմիի նախկին տեսքը շատերը կհիշեն: Նա իր քիթը վիրահատել է մի քանի անգամ և այժմ այն կատարյալ կառուցվածք ունի:
Թեպետ երգչուհի Անահիտ Սիմոնյանի քթի վիրահատությունն այնքան չի քննարկվել, որքան ուրիշներինը, սակայն նա ևս վիրահատության է ենթարկվել: Հավանաբար պատճառն այն է, որ Անահիտի քիթը նախկինում էլ շատ գեղեցիկ էր:
Դերասանուհի Անի Պետրոսյանը ևս դիմել է վիրաբույժների օգնությանը՝ քիթը գեղեցկացնելու համար։
Դերասանուհի Աննա Պանին ևս քիթը վիրահատելուց հետո ձեռք է բերել կատարյալ դիմագծեր:
Դերասանուհի Անի Բայաթյանը ևս հրաժարվել է իր նախկին քթից:
Վիտամինցի Գարիկըևս վիրահատել է իր քիթը, թեպետ տարբերությունը ակնհայտ չէ:
Իր քթի ֆորման ավելի է կատարելագործել նաև հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ևս վիրահատել է քիթը:




















































