ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշավոր լավատեսություն է հայտնել Սիրիայում իրադրության կարգավորման հարցում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան Ժնեւում միջսիրիական բանակցությունների առաջին լիաֆորմատ փուլի նախօրյակին հայտարարել է, որ զգուշավոր լավատեսություն ունի Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Telegraph թերթին:
Մարտի 14-ին Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո վերսկսվում են լիաֆորմատ միջսիրիական բանակցությունները: Դրանց մասնակիցները նոր փուլի ընթացքում քննարկելու են նոր կառավարությունը, սահմանադրությունը եւ ապագա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ, որովհետեւ առաջին անգամ տեսնում եմ, որ գերտերություններն ինչ-որ բանի հասնելու իրական ցանկություն ունեն»,- ասել է դե Միստուրան թերթին տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



