Լեւոն Արոնյանն առաջատարների մեջ է
СПОРТՄոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում հաջող է հանդես եկել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Լեւոնը հաղթանակ է տարել բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ այս պահի դրությամբ մրցաշարի առաջատարներից է:
Քանի որ Անանդ-Կարուանա, Գիրի-Կարյակին եւ Նակամուրա-Սվիդլեր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, 2 միավոր վաստակած Արոնյանը հավասարվել է առաջատարներ Սերգեյ Կարյակինին եւ Վիշվանաթան Անանդին: Նրանցից կեսական միավորով են հետ մնում Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան եւ Պյոտր Սվիդլերը: Հիկարու Նակամուրան ունի 1 միավոր, Վեսելին Տոպալովը՝ ընդամենը կես:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է:
Գագիկ Աղբալյան
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



