Օբամայի դստեր այս լուսանկարը սոցկայքերում բուռն քննարկման առիթ է դարձել
ФОТО
Operativ.am–ը գրում է.
Սոցիալական կայքերում հայտնիություն է ձեռք բերում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դստեր լուսանկարը, որն արվել է Սպիտակ տանը տեղի ունեցած տոնական ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է Gazteta.ru-ն:
Լուսանկարում Մալիա Օբաման իր քույր Սաշային բութ մատներով աջակցող նշան է ցույց տալիս և ժպտում, մինչ իր քույրը խոսում է դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ: Հաղորդվում է, որ Սաշա Օբաման դերասանի վաղեմի երկրպագուն է և շատ էր ցանկանում նրա հետ ծանոթանալ:
Սոցկայքերի օգտատերերը լուսանկարը անվանել են «անհավատալի նուրբ» և քննարկում են քրոջ իսկական աջակցության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 10-ին Սպիտակ տանը տեղի կունենա տոնական ընթրիք՝ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի պատվին: ԱՄՆ-ի առաջին դեմքեր Բարակ և Միշել Օբամաներն անձամբ են ընդունել երեկոյի իրենց հյուրերին: Տոնական ընթրիքին ներկա են եղել բազմաթիվ հայտնի դեմքեր:




















































