Այս երիտասարդը նիհարեց 73 կիլոգրամ, սակայն նա չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ տհաճ հետևանք դա կարող է ունենալ (լուսանկարներ)
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Մեզնից շատերը դժգոհ են իրենց կառուցվածքից և ցանկանում են որքան հնարավոր է շուտ ձերբազատվեն ավելորդ քաշից։
Բայց արդյո՞ք միշտ ստանում ենք այն, ինչի մասին երազում էինք։ 21–ամյա Ջոն Դևիդ Գլոդը սեփական տեսակետն ունի այս հարցի վերաբերյալ։
Այս երիտասարդի` իր երազանքի հետևից գնալու ճանապարհը, նրան համացանցի հերոս դարձրեց. նա 163 կգ–ից նիհարեց 90 կգ` կորցնելով 73 կգ։
Շատերին այս հաջողությունը նախանձելի կթվա, շատերին էլ անհնարին։ Բայց երիտասարդն այսօր այլևս 163 կգ չէ։
Վերջերս Ջոնը մի տեսանյութ տեղադրեց համացանցում, որտեղ ցույց էր տալիս այդ հաջողության հակառակ կողմը։
Այդքան գեր լինելուց հետո միանգամից նիհարելը իր բացասական կողմերն ունի։ Հենց մեկը մաշկի առաձգականության հետ կապված խնդիրը։
Այո, այսօր Ջոնն առաջին հայացքից նիհար է, բայց թե ինչպիսի՞ մաշկ է հագուստի տակ` գիտի միայն նա։
Նա որոշեց կիսվել բոլորի հետ իր այդ թերությամբ և տեղադրեց այս լուսանկարները համացանցում։
Հետևությունները թողնում ենք ձեզ։




















































