Բալիստիկ հրթիռներ փորձարկելու պատճառով Իրանի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կարող են ընդունել Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ փորձարկելու դեպքում։ Այդ մասին Փարիզում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Իտալիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն:
«Մենք բնականաբար դատապարտում ենք բալիստիկ հրթիռների փորձարկումները։ Եթե անհրաժեշտ լինի, կընդունվեն պատժամիջոցներ»,- ասել է նա։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



