Ինչպես պետք է լվանալ գլուխը. պարզ խորհուրդներ
ЛАЙФInchUzem.am-ը գրում է.
1. Գլուխը պետք է կեղտոտվելուն պես կլավանալ։ Սա են ասում հետազոտությունները։ Գլխի մաշկը և մազերը առավել շատ են տառապում կեղտոտությունից, քան մաշկի այլ մասերը։ Բանն այն է, որ կեղտը հավաքվում է մազերի մեջ և տարածվում գլխի մաշկի երկայնքով։
2. Գլուխը լվալու մաքրության համար պետք է ըստ մազերի որակի ընտրել խնամքի միջոցները։ Եթե յուղոտ մազեր ունեք, ուրեմն 3-4 օրվա ընթացքում բավականին շատ կեղտ կարող է հավաքվել Ձեր մազերի վրա։
3. Շամպունի քանակը բաղկացած է մազերի երկարությունից։ Խորհուրդ չի տրվում նյութը լցնել մազերի վրա։ Սկզբում պետք է փրփրացնել շամպունը ձեռքի ափի մեջ, այնուհետև քսել մազերի վրա։
4. Գլուխը լվալուց առաջ անհրաժեշտ է սանրել մազերը, որպեսզի լավ լվանաք դրանք։ Գլուխը պետք է լվալ ականջից ականջ։ Շարժումները պետք է լինեն մերսող, ոչ մի դեպքում պետք չէ օգտագործել եղունգները։
5. Հիշեք, որ շամպունի քանակը կախված է շամպունի որակից և գլուխը լվալու հաճախակիությունից։ Եթե ամեն օր եք լվանում գլուխը, կարիք չկա երկու անգամ անել դա։ Նրանց, ովքեր շաբաթը երկու անգամ են գլուխը լվանում, խորհորդ է տրվում երկու անգամ շամպուն լցնել։
6. Շատերը մեծ սխալ են գործում, լվանալով գլուխը տաք ջրով։ Գլուխը լվալու իդեալական ջերմաստիճանն է ՝40-50 աստիճանը։ Հենց այսպիսի ջերմաստիճանը կմաքրի գլուխը։ Գործընթացի ավարտին գլուխը լվացել սառը ջրով, որը արյան փոխանակությունը կլավացնի։
7. Դիմակների օգտագործման հաճախակիությունը կախված է մազերի որակից և ցանկալի արդյունքից։ Եթե մազերդ վնասված են և ուժեղ խնամքի կարիք ունեն, օրը մեջ օգտագործեք այն։ 8-10 անգամից մազերի վիճակը կլավանա։
8. Բալզամ օգտագործում են շամպունից հետո։ Այն ոչ միայն հեշտացնում է սանրման պրոցեսը, այլ փայլ է ավելացնում և ավելի փափուկ է դարձնում։
Բալզամը կարելի է օգտագործել մազերի ամբողջ երկարությամբ, ներառյալ արմատները։ Թողեք 5-7 րոպեով այն, հետո լվացեք։
9. Միշտ տերմոպաշտպանություն օգտագործեք: Օգտագործեք սա, եթե մշտապես մազերը հարդարում եք արդուկով կամ չորացնող այլ սարքերով։ Տաքանալիս մազը կորցնում է իր որակը։



