Իսլամիստները բռնագրավել են ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի զենքը
МЕЖДУНАРОДНОЕ«Ջեբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են իշխանություններին ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերի վրա և բռնագրավել են նրանց զենքը, այդ թվում նաև հակատանկային հրթիռները, հայտնել է Sky News Arabia-ն:
«Ջեբհադ ան-Նուսրա»-ի զինյալները գրոհով գրավել են Սիրիական ազատ բանակի 13-րդ գնդի դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի մոտ: Գրոհի արդյունքում զինյալները մի քանի տասնյակ գերիներ են վերցրել, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք: Նշվում է, որ Սիրիական ազատ բանակը հովանավորվում է արևմտյան երկրների կողմից, այն զինված է ամերիկյան հակատանկային հրթիռներով:
Սիրիական ազատ բանակը մինչ այժմ չի մեկնաբանել իր դիրքերի վրա հարձակումը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



