ԱՄՆ-ում գողացված մեքենայի ուղևորների ու ոստիկանների միջև հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում գողացված մեքենայով երթևեկող ենթադրյալ հանցագործների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ոստիկանության մի սպա ծանր վիրավորում է ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքում:
«Երբ ոստիկանության սպաները փորձել են կանգնեցնել մեքենան, նրանց ուղղությամբ կրակել են: Սպաները պատասխան կրակ են բացել: Մեքենայի երկու ուղևորներից մեկը սպանվել է: Ոստիկաններից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջեմս Նոլանը:
Հաղորդվում է, որ ոստիկանը վիրավորվում է ստացել ձեռքի և կրծքի շրջանում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



