Աստղային ոճ. Սոնա Ռուբենյան
ФОТОStyle.news.am-ը գրում է.
Հզոր ձայնով այս երգչուհուն հեռուստադիտողը հայտնաբերեց երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ: Վստահ կարելի է ասել, որ Սոնան իր ողջ տաղանդով հանդերձ միանգամից գրավեց հեռուստդիտողներին, քանի որ հենց նրանց քվեարկության շնորհիվ էլ երգչուհին ճանաչվեց «Հայ սուպերսթար» նախագծի հաղթող: Սոնա Ռուբենյանն ապացուցեց, որ ժողովրդի ուշադրությունը գրավելու համար պարտադիր չէ կիսամերկ վիճակում բեմ բարձրանալ եւ ունենալ էպոտաժային դիմահարդարում. Նա դա կարողացավ անել իր համեստ կեցվածքի եւ բացառիկ ձայնի շնորհիվ:
Կար ժամանակ, երբ Սոնային տեսնում էինք երկար եւ գեղեցիկ վարսերով, սակայն «Նոր ալիք» մրցույթի ընթացքում երգչուհին հրաժարվեց իր երկար վարսերից` դրանք բավականաչափ կարճացնելով: Այսօր Սոնան ունի կարճ սանրվածք, որը պետք է խոստովանել` ոչ պակաս է սազում երգչուհուն:
Առօրյայում Սոնային, գրեթե, չեք տեսնի առատ դիմահարդարմամբ եւ եթերային զգեստներով: Նա նախընտրում է լինել սպորտային ոճում եւ բնական տեսքով: Իսկ նրա բեմական զգեստներն աչքի են ընկնում մաքսիմալ նրբությամբ եւ համեստությամբ:
Սոնա Ռուբենյանի առօրյա եւ բեմական կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով.
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Սոնա Ռուբենյանի Facebook-ի էջից



