Այսօր՝ մարտի 13-ին, «WWW»-ի հայտնագործման օրն է
БЛОГԱնի Ասլանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր՝ մարտի 13-ին, "WWW"-ի հայտնագործման օրն է: Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության աշխատակից Թիմ Բերներս-Լին հայտագործեց համաշխարհային սարդոստայնը ("WWW"):
Մարդու տեղեկատվական տարածության ընդլայնմանը նպաստեցին գրահրատարակչության, փոստի, հեռագրի ու հեռախոսի հայտնագործումը, ռադիոյի և հեռուստատեսության ստեղծումը: Թիմ Բերներս-Լին "HTTP", "Uri/url" և "HTML" ծրագրերի հեղինակն է: Համաշխարհային սարդոստայնը ("WWW") հիպերտեքստային փաստաթղթերի համակարգ է, որն աշխատում է համացանցում և թույլ է տալիս բացել ու նայել կայքէջերը` օգտվելով դիտարկիչից ("browser"):

Վերջինիս միջոցով կարելի է նայել և տեսնել կայքէջեր, որոնք պարունակում են նկարներ, տեքստեր, տեսահոլովակներ, ինչպես նաև տեղափոխվել մի էջից մյուսը հիպերկապերի միջոցով: Վեբն ընդամենը մեկն է համացանցային ծառայություններից, մյուս ծառայություններից են էլեկտրոնային փոստը, վայրկենական հաղորդագրությունը ("Instant Messaging") և այլն։
Վեբը հորինվել է համացանցի ստեղծումից տարիներ անց, սակայն հենց դա է, որ կենտրոնացրել է մեդիաների ուշադրությունը համացանցի վրա։ Այդ ժամանակից ի վեր վեբը հաճախ շփոթում են ինտերնետի հետ, հատկապես՝ ցանց բառն օգտագործվում է ոչ տեխնիկական տեքստերում՝ առանց նշվելու, թե ինչի մասին է խոսքը վեբի՞, թե՞ ինտերնետի:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину