Ալժիրի բանակը երկրի հյուսիսում 16 ահաբեկչի է ոչնչացրել
МЕЖДУНАРОДНОЕԱլժիրյան բանակը օպերացիայի ընթացքում ոչնչացրել է 16 մարդու երկրի հյուսիսում գտնվող Ային-Դեֆլա գավառում, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ սպանված ահաբեկիչների թվում օտարերկրյա քաղաքացիներ են: Զինվորականները նաեւ մեծ քանակի զինամթերք, պաշարներ եւ պայթուցիկներ են հայտնաբերել՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ գրոհայինները հարձակվել են զինվորական շարասյան վրա , զոհվել է 9 զինվորական: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Կաիդան իսլամական Մահրեբի երկրներում» խմբավորումը: Ահաբեկիչների մեկ այլ հարձակման հետեւանքով երեք ոստիկան է մահացել: Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածում են, որ հարձակման պատասխանատվությունը ընկած է նույն խմբավորման գորհայինների վրա:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



