Հայաստանն Իրանին է արտահանձնել վեց դատապարտյալի
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանում դատապարտված Իրանի Իսլամական Հանրապետության 6 քաղաքացիներ երկու երկրների միջև կնքված արտահանձնման համաձայնագրով փոխանցվել են Իրանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:
Իրանի դատական մարմինները, արտաքին գործերի նախարարությունն ու Երևանում Իրանի դեսպանությունը բանակցություններ են ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ` արտահանձնումը հնարավոր դարձնելու նպատակով: Դատապարտյալները պատժի մնացած մասը պետք է կրեն Իրանում: Նրանք մեղադրվում են թմրանյութերի առքուվաճառքի մեջ:
2015 թվականի մարտի 20-ից մինչև հիմա Հայաստանն Իրանին է արտահանձնել 19 դատապարտյալի, ևս 32-ը դեռևս հայկական բանտերում են:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



