Շքեղ զգեստով Լիլիթ Հովհաննիսյանը՝ Բրյուսելում
ЛАЙФՃանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շարունակում է ճամփորդել Եվրոպայում։ Հոլանդիայում, Չեխիայում եւ Գերմանիայում մենահամերգներ տալուց հետո երգչուհին մեկնել է Բելգիա։ Մինչ համերգը Լիլիթը Facebook-ում պարուհիների հետ մի լուսանկար է հրապարակել փորձից եւ ցուցադրել իր շքեղ զգեստը։ Երգչուհին չի դադարում զարմացնել իր նրբաճաշակությամբ։

«Բարի առավոտ Բելգիա։ 3 ժամ առաջ հասանք Բրյուսել,ու քանի որ այսօր համերգը սկսվում է 17:00-ին,դրա համար իմ կյանքում թերևս առաջին անգամ համերգի փորձը ավարտեցինք այսքան կանուխ»,- գրել է Լիլիթը։
Նշենք, որ երեկ՝ մարտի 11-ին, Լիլիթը մենահամերգ է տվելԳերմանիայի չորրորդ խոշորագույն քաղաքում՝ Քյոլնում։ Իսկ մինչ Գերմանիա մեկնելը Լիլիթը Չեխիայի մայրաքաղաքում էր։ Երգչուհին քաղաքում զբոսնելուց եւ նրա տեսարժան վայրերով հիանալուց զատ, այցելել էր նաեւ Պրահայում հայկական եկեղեցի։



