Բազուկի հյութ. թիվ մեկ դեղամիջոց՝ մի շարք հիվանդությունների դեմ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Բազուկի հյութը շատ լավ միջոց է երիկամների քարերից ազատվելու, ճնշման կարգավորման և նյութափոխանակության կարգավորման համար:
Ձեզ ենք ներկայացնում բազուկի հյութիպատրաստման հին ժողովրդական միջոցը:
Այս բանջարեղենի օգտակարությունը նույնիսկ կասկած չի առաջացնում: Այն շատ լավ մաքրում է արյունը, կարգավորում է երիկամների և աղիների աշխատանքը: Եվ նույնիսկ բարձրացնում է հեմոգլոբինի աստիճանը արյան մեջ:
Օգտագործելով այս ըմպելիքը, դուք կմաքրեք օրգանիզմը:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
1 հատ բազուկ
2 լիտր ջուր
4 ճաշի գդալ շաքարավազ
Տարեկանի հացի չոր մասը
Պատրաստման եղանակը.
1. Մաքրեք բազուկը և կտրատեք մանր կտորների։
2. Այժմ կտրատված բազուկը դրեք ապակյա տարրայի մեջ, ավելացրեք ջուր, շաքարավազ և հացը:
3. Ծածկեք տարրան կտորով և թողեք 3-4 օրով:
Կվասը պատրաստ է, այժմ հերմետիկ փակեք և պահեք սառնարանում:
Խորհուրդ է տրվում կվասը խմել օրական 3 անգամ ուտելուց հետո:



