Երևանում բացվել է հայտնի թբիլիսահայերին նվիրված լուսանկարների ցուցահանդես
КУЛЬТУРАԵրևանում` Լեոի, 52 հասցեում, բացվել է թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցադրվում են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են իրենց գործունեությամբ Վրաստանում հայտնի դարձած և երկրի կյանքում ավանդ ներդրած հայերի մասին: Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014 թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը:
Ծրագրի հեղինակը թբիլիսյան Ագորա-Ջորջիա հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



