Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքով կասկածյալներ կան
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մարտի 10-ի երեկոյան Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել է կրակոց:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում վիճաբանող կողմերից մեկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վթարված վիճակում գտնվել է Գյումրի քաղաքի թաղամասերից մեկում: Պարզվել է դեպքին մասնակից երկու կասկածյալի ինքնությունը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Քննություն է տարվում միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



