Մոսկվան Անկարային առաջարկել է թուրք-սիրիական սահման միջազգային դիտորդների հրավիրել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան Անկարային առաջարկել է թուրք-սիրիական սահմանային անցակետից Սիրիա ուղղվող բեռների մոնիթորինգի համար միջազգային դիտորդների հրավիրել:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա նշել է, որ դիտորդների հրավիրելով՝ Անկարան «կկարողանա վերացնել ապօրինի մատակարարումներում եւ սահմանային տեղաշարժերում ներգրավվածության մասին առասպելը, ցրել անհիմն մեղադրանքները»:
«Ավելի դյուրին ի՞նչ կա: Կցանկանայի լսել թուրքական կողմի արձագանքը»,- ամփոփել է Զախարովան:
Մոսկվան Անկարային բազմիցս մեղադրել է Սիրիայի ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ: Խոսքը ֆինանսավորման, զենքի մատակարարման, ինչպես նաեւ զինյալների փոխադրման մասին է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



