Ցուկերբերգը «Երկաթե մարդու» դիմակով դիմել է բելառուսցիներին (տեսանյութ)
ВИДЕОFacebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսաուղերձ՝ «Երկաթե մարդու» վիրտուալ դիմակով։ Սոցցանցի հիմնադիրն այդ կերպ պաշտոնապես հայտարարել է ընկերության կողմից բելառուսական MSQRD հավելվածը մշակող ստարտափի գնման մասին և ողջունել ծրագրավորողներին, ովքեր համալրել են Facebook-ի լոնդոնյան գրասենյակի աշխատակազմը։
Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Facebook-ը ձեռք է բերել MSQRD հավելվածը մշակող Masquerade Technologies ընկերությունը։ Հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում տեսախցիկի տեսաորոնման մեջ դեմքին ավելացնել «կենդանի» ֆիլտրեր։
Գործարքի արժեքի մասին չի հաղորդվում։ Հավելվածը մշակված է iOS օպերացիոն համակարգով սարքերի համար և հասանելի է App Store առցանց խանութում։
Հավելվածը հայտնվել է AppStore-ում 2015 թվականի նոյեմբերին և այսօր ունի ավելի քան 16 մլն օգտատեր։
Տեսանյութը՝ այստեղ



