Ազատվեք ակնեից, կնճիռներից, մուգ շրջանակներից, ռոզացեայից՝ քրքումով պատրաստվող այս դիմակի միջոցով
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Քրքումն աշխարհում ավելի քան 160 հազար խոտաբույսերից 4-րդ է, որը հարուստ է հակաօքսիդանտներով։ Քրքումն ունի հզոր բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն մի շարք հիվանդությունների համար։ Բջիջներ ներթափանցելու իր կարողության շնորհիվ՝ քրքումը կարող է հասնել մարմնի ամենախոր մակարդակներ և պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են օրգանիզմը։
Քրքումի հակաօքսիդանտ, հակածերացման, հակամանրէային և խոնավեցնող հատկություններն ուղղակի անհավանական են։ Քրքումը շատ օգտակար է կնճիռների և մաշկի վրա առաջացող բծերի դեմ պայքարում։ Այն նաև օգտակար է յուղոտ մաշկի համար, քանի որ կարգավորում է մաշկի յուղայնությունը։ Քրքումը սնուցում և երիտասարդացնում է մաշկը և պարգևում կատարյալ առողջ մաշկը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 թեյի գդալ մեղր
• 1 թեյի գդալ մածուն
• 1թեյի գդալ քրքումի փոշի։
Օգտագործման եղանակը
Մածունն ու քրքումը խառնել, ապա ավելացնել մեղրը։ Այս խառնուրդը քսել մաշկին, պահել 20-30 րոպե և լվացվել գոլ ջրով։ Այս դիմակը կարելի է կատարել շաբաթը 2-3 անգամ։
Դիմակից հետո հնարավոր է մաշկը դեղնի, եթե լվանալուց հետո դեղությունը չի անցնում, ապա այն կարող եք անցկացել կաթի մեջ թրջված բամբակով մաշկը մի քանի անգամ մաքրելով։
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



