Սամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը կանցկացվի Սպիտակ քաղաքում
СПОРТՍամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը տեղի կունենա մարտի 12-13-ին` ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մարզաձևի հանրահռչակման ու տարածման նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է այս տարվա հանրապետական գլխավոր ստուգատե սն անցկացնել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, ուր վերջին տարիներին վերելք է ապրում սամբոն:
Համաձայն կանոնակարգի, մրցումները կանցկացվեն 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100 կգ քաշային կարգերում: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կարժանան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների: Հայաստանի չեմպիոններին կտրվի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



