Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Հիանալի օրեր են հանգստի և ստեղծագործության համար: Կարելի է հավաքվել ընկերախմբով, հիշել անցյալը: Արժե քննարկել նաև ապագայի հետ կապված ծրագրերը: Հարմար օր է նաև տարաձայնությունները հարթելու, պայմանավորվածությունները հաստատելու համար: Արժե հիշել, որ նախկին ձևով շփումը քիչ հավանական է, ավելի շուտ այն այլ հիմքի վրա կկառուցվի:

Ցուլ

Այսօրվա անակնկալները Ցուլերը ճիշտ կանեն լավատեսորեն ընդունել, հումորի չափաբաժնով: Օրը հարմար է տնային հավաքույթների, բնության մեջ զբոսնելու, մշակութային միջոցառումների համար: Անսպասելի վայրերում կարող եք ծանոթ դեմքեր հանդիպել: Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, մտահոգությունները ցրել կօգնի ընկերների, հարազատների կամ երեխաների հետ զրույցը: Առօրյա հոգսերով արժե միասին զբաղվել:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է հիանալի օր` բազմաթիվ հնարավորություններով: Այսօր կարելի է վերականգնել նախկին կապերը, վերադառնալ որոշակի ծրագրերի շրջանակներում համատեղ գործողությունների քննարկմանը: Արժե հեռատես լինել, հոգ տանել ձեր հեղինակությանը, ընտրել արժանի ընկերներ և հուսալի գործընկերներ: Ձեր մասին շատ բան կասի անձը, ումով հետաքրքրվում եք, կամ միությունը, որում գտնվում եք:

Խեցգետին

Օրը դրական տրամադրություն է ձևավորում: Այսօր իրենց ավելի լավ կզգան շարժուն, եռանդուն, նախաձեռնող Խեցգետինները, ինչպես նաև նրանք, ում բնութագրական է շփվողականությունը, հետաքրքրասիրությունը, անկեղծությունը, բարյացակամությունը: Հարմար պահ է տնային կամ այլ ավանդույթներին վերադառնալու համար: Հնարավոր է անսովոր պարտականություններ կամ խնամարկյալներ ունենաք, ում անհրաժեշտ կլինի հետևել:

Առյուծ

Առյուծները կարող են իրենց ընկերախումբը և զբաղմունքն ընտրել սեփական ճաշակով: Այս օրերը ստեղծում են հաճելի հանգստի, օգտակար զբաղմունքների կամ ակտիվ ստեղծագործության համար բոլոր պայմանները: Միաժամանակ կկարողանաք լրացնել ֆիզիկական և հոգևոր էներգիայի պաշարները, հաստատվել նոր մտադրություններում, նորից բացահայտել ընկերների և ծանոթների դրական կողմերը: Շատ հարաբերություններ սցենարի թարմացում կպահանջեն:

Կույս

Կույսերի ուշադրությունն այսօր կարող են պահանջել ընտանեկան միջոցառումները: Օրվա իրադարձությունների մեծ մասը դրական երանգ կունենան: Հայտնվելով անծանոթ վայրում` արագորեն կհարմարվեք, կլուծեք ժամանակավոր կացարանի հարցը: Լավատեսական տրամադրությունը, կասկածների նկատմամբ վստահության գերազանցությունը, ներքին բողոքի բացակայությունը գերազանց նշաններ են, որոնք վկայում է այն մասին, որ ճիշտ ուղի եք ընտրել:

Կշեռք

Կշեռքների համար ներդաշնակ օրեր են: Չնայած արկածախնդրային մթնոլորտին` թույլ կտան ոչ միայն զվարճանել, այլև ինչ-որ օգտակար բան անել: Հնարավոր է, որ ստանաք պակասող տեղեկատվությունը, հանդիպեք անհրաժեշտ մարդկանց, նպատակին հասնելու կարճ ճանապարհ գտնեք: Պատահական դեպքերը կաշխատեն ձեր օգտին: Հիանալի օր է ընկերական շփումների համար: Անձնական կյանքում առավելագույնս հարմարավետ կլինեն ազատ հարաբերությունները:

Կարիճ

Աստղերը բարեհաճ են Կարիճների նկատմամբ, ովքեր որոշել են փոխել իրենց կյանքը: Կարելի է նոր ծրագրի շրջանակներում իրականացնել մի շարք փորձնական գործողություններ: Կարող են արդիական դառնալ տարադրամի փոխանակման, օտար լեզվի կամ ծրագրավորման լեզվի ուսուցման, վիզա ստանալու հարցերը: Անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի լիարժեք ծառայության փոխարեն ձեզ թերի ծառայություն չմատուցեն: Եթե տնից հեռու եք գտնվում, արժե հուշանվերներ գնել:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր գերազանց հնարավորություն կունենան ուրախանալու, թուլանալու, հին ընկերների հետ ժամանակ անցկացնելու: Ցանկության դեպքում կկարողանաք ցուցադրել ձեր բազմաթիվ տաղանդները և հիացնել բոլորին, ովքեր գտնվում են ձեր տեսադաշտում: Սակայն անհրաժեշտ է զգուշություն դրսևորել նոր ծանոթների և այն մարդկանց ներկայությամբ, ումից կախված է ձեր կարիերան: Չարժե թեթևամիտ բաներ անել, որոնք կարող են ձեզ վրա ստվեր գցել:

Այծեղջյուր

Օրը տրամադրում է ազատ ընտրության, խաղի, ստեղծագործության, հաճույք ստանալու: Կարող եք հետևել համընդհանուր միտումներին, սակայն ձեր գործողությունները դժվար թե դրանով սահմանափակվեն: Տիպիկ Այծեղջյուրները նպատակաուղղված կփնտրեն անհրաժեշտ տվյալները, կվերականգնեն անհրաժեշտ կապերը: Հնարավոր է, որ այդ ամենն ինքնաբերաբար` բնազդորեն անեք: Հիանալի պահ է ժամանակի նոր պահանջներին հարմարվելու համար:

Ջրհոս

Օրվա իրադարձությունները կավելացնեն Ջրհոսների լավատեսությունը: Արդեն այսօր կկարողանաք անել առաջին քայլը դեպի ապագա: Այն ցույց կտա, թե որտեղ են ձեր ուժեղ կողմերը, իսկ որտեղ արժե ձեզ վրա աշխատել: Համակրանքները և հակակրանքները մեծամասամբ կախված կլինեն ձեր հետաքրքրություններից և համոզմունքներից: Անկախ այն հանգամանքից` դուք ստանդարտ, թե ոչ ստանդարտ մտածողության մարդ եք, ձեր համար դժվար չի լինի համախոհներ գտնել:

Ձկներ

Ձկների հեռանկարները բազմազան են և ոչ միանշանակ: Ձեզ կարող է թվալ, թե գտել եք ձեր իդեալը, սակայն հետագայում կյանքը կարող է ձեզ ամպերից վար իջեցնել: Չարժե օգտվել ի հայտ եկած հնարավորությունից` առանց ուսումնասիրելու դրա դրական և բացասական կողմերը: Չարժե բացահայտ ցուցադրել ձեր կասկածները: Լավագույն մարտավորությունը կլինի, առանց իզուր ժամանակ կորցնելու, հետաքրքրված անձանց ձեր տաղանդներն ու առավելությունները ցուցադրելը:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026