«Ժողովուրդ». Լատվիայում Հայաստանի դեսպանատունը չի բացվում, թեև խոստացել է Հովիկ Աբրահամյանը
ОБЩЕСТВО«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռևս իր՝ Աժ նախագահության տարիներին Ռիգա կատարած այցի ժամանակ Լատվիայի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպմանն ասել է, որ շուտով Հայաստանն այդ երկրում դեսպանատուն է «բացելու»: Համենայնդեպս, Լատվիայում շատ պաշտոնյաներ մեր թղթակցի հետ զրույցում այդ հարցը համարում էին լուծված: Սակայն մինչև այսօր Ռիգայում Հայաստանը դեսպանատուն չունի: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից պարզել, թե ինչու Լատվիայում Հայաստանի դեսպանատունը չի բացվում: «Դեսպանության հարցը կարգավորվում է օրենքով և համապատասխան որոշումներով: Այս պահին նման որոշում չկա: Այս պահին Ռիգայում մեր դեսպանի նստավայրը Վիլնյուսն է»,- ասաց Տիգրան Բալայանը: Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և որ Հ. Աբրահամյանը նման խոստում չի տվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



