Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավորների թվում է դերասանուհի Անի Երանյանը. shamshyan.com
ОБЩЕСТВОԺամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Shamshyan.com-ի տեղեկություններով վիրավորների մեջ է դերասանուհի Անի Երանյանը, ինչպես նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Տեղեկացվում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Անի Երանյանը ով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակից դեպի Սևան մայրուղի հատվածը մտել է չթույլատրելի գոտիով, տրորելով հոծ գիծը և ստեղծելով վթարային իրավիճակ տեղի է ունեցել վթարը:
Շարունակությունը՝ այստեղ:



