Ասա՝ ով է ընկերդ․ որ աստղերն են մտերիմ իրար հետ (լուսանկարներ)
ЛАЙФԱռաջին հայացքից՝ որոշ աստղերի քիչ բան է կապում։ Բայց շոու-բիզնեսը տարօրինակ երեւույթ է, այն մտերմանցում է նույնիսկ ամենատարբեր հայտնիների։ Ահա հասարակային դեմքեր, ում մտերմության մասին չէիք իմանում։
Բրեդ Փիթ Անջելինա Ջոլի զույգն ու արքայազն Ուիլիամ Քեյթ Միդլթոն զույգը
Բրիտանական արքայական զույգն ու հոլիվուդյան ամենահայտնի զույգը թեեւ շատ զբաղված են, բայց բավական մտերիմ։ Երբ Փիթ-Ջոլի զույգը Լոնդոնում է լինում, նրանք անպայման այցելում են արքայական ընտանիքի պալատ, թեյ խմում նրանց հետ։

Քեմերոն Դիաս եւ Սնուպ Դոգ
Դերասանուհին եւ ռեփերը, պարզվում է, միասին են սովորել դեռեւս դպրոցում։ Դիասը խոստովանում է, որ դպրոցական տարիներին անգամ մարիխուանա է գնել Սնուպ Դոգից։

Ջենիֆեր Էնիսթոն եւ Սելենա Գոմես
Նման տարբեր կերպարները իրականում մտերիմ են։ Միմյանց տուն են այցելում եւ անգամ միասին պիցցա պատրաստում։

Մերիլ Սթրիփ եւ Ջենիֆեր Լոպես
Չնայած տարիքային տարբերությանը՝ նրանք ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ ունեն։ Նրանք հաճախ են հանդիպում, զրուցում ու լուսանկարվում միասին։

Լեդի Գագա եւ Կիրա Նայթլի
Թե այս ամերիկուհուն եւ անգլուհուն ինչ կարող է կարել, դժվար է պատկերացնել, այնուամենայնիվ նրանք բավական մտերիմ են։

Պատրաստեց Past.am-ը:



