Բաբուխանյանն ումի՞ց է լավ տղա. օրենսդիրը՝ օրենսկոխ
ОБЩЕСТВОԿայքերից մեկը գրել էր, որ մարտի 4-ին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Բաղրամյան պողոտայում դիմապակու մգեցվածության պատճառով կանգնեցրել են Mercedes մակնիշի 055 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան եւ հորդորել, որպեսզի վարորդը մեքենայի դիմապակու վրայից հեռացնի սեւ թաղանթը: Վարորդը, պարզվել էր, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է, ով այդ օրը մոտ 40 րոպե իսկական շոու է սարքել եւ փորձել ճանապարհային ոստիկաններին համոզել, թե այդ օրենքը պատգամավորների վրա չի ազդում, քանի իրենք անձեռնմխելի են:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Բաբուխանյանը դեպքից հետո զանգահարել է ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության սպաների՝ փորձելով պնդել, թե մեկ է, ավտոմեքենայիս ապակիները մգեցված են մնալու: Մեր աղբյուրները հայտնում են, որ Բաբախանյանի փորձերն անհաջողության են մատնվել:
Հարց է առաջանում. Հայկ Բաբուխանյանը տեսնես ի՞նչ է զգում իրեն այդ պահերին՝ օրենսդի՞ր, օրենսգի՞ր, թե՞ օրենսկոխ: Ավելորդ չէ նշել, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո առաջին պաշտոնյան, ով ստուգել է ավտոմեքենայի մգեցվածության թույլատրելիության աստիճանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Ի՞նչ է, Բաբուխանյանը ոստիկանապետից լա՞վ տղա է:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



