Կիվիով դիմակ, որը գարնանը պայծառ փայլ կհաղորդի մաշկին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Առատ ձյուն, վերարկուներ, տաք ու համեղ շոկոլադն, իհարկե, շատ հաճելի է, սակայն ձմռան ցուրտ ու սառը քամին, չոր օդը մեծ վնաս են հասցնում մաշկին։ Բարեբախտաբար, արդեն գարուն է և ժամանակն է ցույց տալ մաշկը, որը պետք է նաև մի փոքր վերականգնել, փափկեցնել։ Այստեղ կարող են օգնության գալ բնական դիմակները, որոնք շատ հեշտ է պատրաստել տանը։
Եթե զգում եք, որ մաշկը թառամած տեսք ունի և ցանկանում եք մաշկին հաղորդել պայծառ, մաքուր տեսք, ապա կիվին ամենաճիշտ ընտրությունն է։
Կիվիի մեջ պարունակվող վիտամին C-ն գեղեցիկ տեսք կհաղորդի մաշկին և կօգնի պահպանել մաշկի առագականությունը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 1 հասած կիվի
• 2 ճաշի գդալ մածուն
• 1 ճաշի գդալ նարնջի հյութ
• 1 ճաշի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ։
Կիվին կեղևահանել, տրորել, ապա ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել։
Պատրաստի դիմակը քսել ամբողջ դեմքին՝ խուսափելով աչքերի հատվածից։ Թողնել` չորանա, ապա լվացվել։
Հնարավոր է` առաջանա ծակծկող զգացողություն, ինչը նշանակում է, որ այն գործում է։
Եթե դիմակի պարունակությունը շատ է ստացվել, ապա այն կարելի է պահել սառնարանում մինչև 1 շաբաթ և կրկին օգտագործել։
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



