Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ-իրանական բարեկամության ֆոնին սկանդա՞լ է հասունանում. Թեհրանում պարսկերեն լույս է տեսել Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը, արագ սպառվել է և նորից վերահրատարակվել

МЕЖДУНАРОДНОЕ

Թեհրանում մի քանի հազար տպաքանակով պարսկերենով լույս է տեսել գրող Աշոտ Աղաբաբյանի հանրահայտ «Ռեզիդենտը» վեպը:

Այն արագ սպառվել է, և վերջերս նորից վերահրատարակվել: Ըստ ականատեսների, դատելով գրախանութներում առաջացած աժիոտաժից, գիրքը դարձյալ շուտով կսպառվի: Թվում է`  այստեղ սկանդալային ոչինչ չկա: Միշտ էլ ցանկալի է, որ հայ հեղինակները թարգմանվեն այլ լեզուներով: Սակայն, պարզվում է, որ վեպի հեղինակը թե՛ Թեհրանում հայտնի մշակութային գործիչ, «Ռեզիդենտի» թարգմանիչ Սեյիդ Հոսեյն Թաբաթաբայիին, թե՛ հանրահայտ «Սալես» հրատարակչությանը թույլ չի տվել հրատարակել իր գիրքը: Իսկ հեղինակային իրավունքի խախտումը ծանր հոդվածներ է «պարունակում»:

Նախանցած կիրակի մեծ շուքով ու, կարելի է ասել, պետական մակարդակով Թեհրանի  «Անդիշե» մշակութային կենտրոնում «Ռեզիդենտի» երկրորդ հրատարակման առթիվ կազմակերպվեց գրքի շնորհանդես և քննարկում:  Շնորհանդեսի նախորդ օրը վեպի հեղինակ Աշոտ Աղաբաբյանին էր այցելել Իրան-Հայաստան բարեկամության միության իրանյան ներկայացուցիչ Մարիամ Պողոսյանը և հեղինակին խնդրել էր վերոհիշյալ միջոցառման համար ողջույնի երկու խոսք ասել, որպեսզի ձայնագրությունն ուղարկվի Թեհրան: Աշոտ Աղաբաբյանը կտրուկ հրաժարվել էր ու մերժել խնդրանքը: Ինչո՞ւ:

Բայց ճիշտ կլինի սկզբում ներկայացնել կիրակի օրը տեղի ունեցած «Ռեզիդենտի» շնորհանդեսի մասին պաշտոնական հաղորդագրությունը:

Թեհրանի «Ալիք» թերթը գրել է. «... Թեհրանի «Անդիշէ» ցուցասրահ-մշակութային կենտրոնում կազմակերպւել էր «Ռեզիդենթ» գրքի ներկայացումն ու քննարկումը, որի հեղինակն է հայաստանցի գրող Աշոտ Աղաբաբեանը, եւ պարսկերէնի է թարգմանւել ժամանակին Հայաստանում Իրանի դեսպանութեան մշակութային կցորդ Սէյէդ Հոսէյն Թաբաթաբայիի միջոցով:
Միջոցառման համահեղինակներն էին «Սալես» հրատարակչութիւնը, Իրան-Հայաստան բարեկամութեան միութիւնը, Կովկասի ուսումնասիրութիւնների կենտրոնն ու «Անդիշէ» ցուցասրահ-մշակութային կենտրոնը: Սկզբում գրքի մասին հակիրճ բացատրութիւն ներկայացրեց Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Սէյէդ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին, որից յետոյ արտայայտւեցին «Սալես» հրատարակչութեան տնօրէն՝ Մոհամմադ Ալի Ջաֆարիէն, իրանահայ թարգմանիչ եւ թատերական բեմադրիչ Անդրանիկ Խեչումեանը, հանր. նախագահական Նանօ տեխնոլոգիայի բաժնից՝ Ղասեմ Ջաֆարին, եւ գրաքննադատ Ռեզա Ամիրխանին, որոնք տարբեր դիտանկիւններով անդրադարձան գրքին: Վերջում միջոցառման կազմակերպման համար գնահատանքի խօսք ասաց եւ գրքի պարսկերէն թարգմանութեան նպատակի վերաբերեալ արտայայտւեց Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային:
Նշենք, որ գիրքը անդրադառնում է 1900-ական թւականներին հայ քիմիկոս-գիտնական Հայկ Յովհակիմեանի դերակատարութեանը՝ Խ. Միութեան օգտին ԱՄՆ-ից ատոմական լրտեսութեան գործընթացում: Գրքի հայերէն տարբերակը 2004-ին դարձել է Հայաստանի տարւայ գիրք»:

Հասունացող սկանդալի առիթով դիմեցինք «Ռեզիդենտը» վեպի հեղինակ, գրող Աշոտ Աղաբաբյանին, ով սկզբում հրաժարվեց մեկնաբանություն տալ, բայց հետո ասաց. «Դեռևս 6-7 տարի առաջ գրքի թարգմանիչ Հոսեյն Թաբաթաբային միջնորդավորված փորձեց հանդիպել ինձ հետ և քննարկել իր կողմից թարգմանվող իմ գրքի տպագրության թույլտվության հետ կապված հարցերը: Ես ողջունեցի և ասացի, որ պատրաստ եմ հանդիպելու: Նա չեկավ հանդիպման, չնայած մի քանի շաբաթ Երևանում էր: Մեկ տարի անց էլեկտրոնային փոստով նամակ գրեց, թե արդեն ավարտել է թարգմանությունը: Ես ընդամենը հարցրի, թե տպագրվելու դեպքում հեղինակային իրավունքի հետ կապված ինչ պայմաններ է առաջարկում:  Պատասխանը հետևյալն էր. «Ձեզ համար, հայ գրողի համար մեծ պատիվ չէ՞ պարսկերեն տպագրվելը»: Պատասխանեցի, որ դա իմ հարցի պատասխանը չէ: Եվ նա ընդհանրապես անհետացավ իմ տեսադաշտից: Դա 6-7 տարի առաջ էր: Եվ ահա անցյալ տարի Թեհրանում մեր դեսպանատան աշխատակցից լսում եմ, որ իմ գիրքը պարսկերեն լույս է տեսել մի քանի հազար տպաքանակով և սպառվել: Իսկ օրերս ինձ հանդիպում է Իրանի պաշտոնական ներկայացուցիչն ու հայտնում, որ գիրքը վերահրատարակվել է և վաղը մեծ շուքով քննարկում-շնորհանդես է լինելու Թեհրանի «Անդիշե» մշակույթի կենտրոնում: Միջոցառման կազմակերպիչների անունից խնդրեց երկու խոսք ասել շնորհանդեսի մասնակիցներին, որպեսզի ձայնագրությունը շտապ ուղարկեն Թեհրան: Ես հրաժարվեցի: Եղբայր. ժամանակը չէ՞, որ հայ հեղինակներն իրենց արժանապատվության հարցը բարձրացնեն: Մինչև ե՞րբ պիտի ոտնահարվեն մեր հեղինակային իրավունքները: Զբաղվածության պատճառով միջազգային հեղինակային մասնավոր իրավունքի խախտման հարցով չեմ դիմել համապատասխան իրավաբանի: Բայց չի կարելի այսպես արհամարհել հայ հեղինակին:

«Ռեզիդենտը» թարգմանվել է ռուսերեն, շուտով Գերմանիայում լույս կտեսնի գերմաներեն, Նյու-Յորքում շուտով կավարտվի անգլերենի թարգմանությունը: Իմ մյուս վեպը` «Մենակը», այս պահին թարգմանվում է ռուսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով: Բայց բոլորը հեղինակի հետ հաշվի են նստել, բացի իրանական կողմից:

Աբսուրդ իրավիճակ է. իբր քեզ մեծարում են, գիրքդ տպում, վերատպում, բարձր մակարդակով գովերգում շնորհանդեսներում, բայց քեզ չեն էլ բարեհաճում տեղյակ պահել: Գրքից գոնե մեկ օրինակ էլ չեն ուղարկել հեղինակին: Էս ո՞ր դարում ենք: Այսպես չի կարելի...»:

В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работы