Շատ բարձր տրամադրությամբ նշեցինք և Անդոյի ծնունդը, և մեր տոնը. Մերի Հովհաննիսյան (լուսանկար)
ФОТО
Life.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ մարտի 8-ին, երբ կանայք շնորհավորանքներ ու անակնկալներ էին ստանում, դրանցից անմասն չի մնում նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը, քանի որ նա այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Քանի որ դերասանը վաղ առավոտից նկարահանումներով էր զբաղված, իսկ երեկոյան բեմում է լինելու,Life.panorama.am-ը զրուցեց Անդրանիկի կնոջ՝ Մերի Հովհաննիսյանի հետ:
«Մինչ բոլոր կանայք շնորհավորանքներ են ստանում, ես իմ ամուսնու համար եմ անակնկալ մտածում,- ծիծաղելով ասաց Մերին ու պատմեց, թե ինչպես են նշել Անդրանիկի ծննդյան եւ մարտի 8-ի մեկնարկը,- երեկ ամբողջ օրը Անդրանիկը զբաղված էր, ուշ երեկոյան խոսեցինք, ասաց, որ գնում է մյուս աշխատանքին՝ «Checkin club», բայց ուղիղ 00:00-ին անակնկալ կերպով ծաղիկներով եկավ տուն. Նա առաջինը տոնեց ոչ թե իր ծննդյան օրը, այլ մեր տոնը՝մեր տան իգական սեռին՝ ինձ, աղջկաս եւ սկեսուր մայրիկիս ծաղիկներ նվիրելով: Դե իսկ մենք էլ իր համար էինք անակնկալ մտածել. Սկեսուրս տորթ էր պատրաստել ու այդպիսով շատ բարձր տրամադրությամբ նշեցինք եւ Անդոյի ծնունդը, եւ մեր տոնը»:
Մերին նկատեց, որ այսօր վաղ առավոտից Անդրանիկը աշխատքնի է գնացել, բայց նրանք չեն մոռացել օրվա գեղեցիկ շարունակության եւ Անդոյի անակնկալի մասին.
«Հիմա Անդոն նկարահանման է, իսկ երեկոյան ներկայացման, ուստի ես ու աղջիկս որոշեցինք գնանք թատրոն, իսկ ներկայացման վերջում աղջիկս կբարձրանա բեմ ու երգելով պապային կնվիրի մեր նվերը,- պատմեց Մերին, իսկ հարցին, թե ինչ նվեր են պատրաստել հայրիկին, պատասխանեց,- վերջին օրերին Անդոյին հաճախ եմ նվերներ արել, իսկ այսօր կնվիրենք իմ եւ իր սիրելի ամենասիրելի օծանելիքը»:
Մերին նկատեց՝ չի սրտնեղում, որ իր տոնը երկրորդ պլանում է. «Նույնիսկ ուրախ եմ, որ այսօր ամուսնուս ծնդյան օրն է, քանի որ այսօր կրկնակի շնորհավորանքներ եմ ստանում. շատերը նրա փոխարեն ինձ են շնորհավորում Անդոյի ծննդյան կապակցությամբ»,- պատմեց նա:
Մեր այն հարցին, թե կանանց մեկամսյակի ընթացքում Անդրանիկ Հարությունյանը ռոմանտիկ քայլերով աչիք ընկնո՞ւմ է, Մերին անկեղծորեն պատասխանեց.
«Չեմ ստի եւ կասեմ, որ Անդրանիկը միշտ չէ, որ աչքի է ընկնում ռոմանտիկ քայլերով, այդ թվում կանանց տոնական մեկամսյակի ժամանակ: Առհասարակ Անդոն շատ զբաղված է լինում, առավոտյան շուտ գնում է աշխատանքի, իսկ երբ տուն է գալիս, շատ ժամանակ ես քնած եմ լինում: Թեպետ չեմ կարող չնշել նաեւ, որ այդքան զբաղվածության մեջ նա միեւնույն է մեզ համար ժամանակ գտնում է. շատ ենք սիրում երեքով զբոսնել»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան




















































