Ինչու է պետք երեխաներին շուտ քնեցնել
ЛАЙФՈրքան էլ երեխաները խնդրեն, որ շուտ չքնեն, մի քիչ էլ արթուն մնան ու խաղան, մի լսեք նրանց ու պառկեցրեք քնելու։ Դուք դա անում եք նրանց առողջության համար։
Գիտնականները պարզել են, որ շուտ քնելը երեխաներին ավելի առողջ է դարձնում, բացի այդ՝ ամրապնդում է նրանց մայրիկների հոգեկան առողջությունը։ Ավստրալացի գիտնականները ուսումնասիրել են 4-7 տարեկան 10 700 երեխաների ու նրանց ծնողների առօրյան։ Մի քանի տարուց նրանք պարզել են, որ այն երեխաները, ովքեր ավելի շուտ էին պառկում քնելու, ավելի ամուր առողջություն ունեն, քան նրանք, ովքեր ուշ են քնում։ Բացի այդ, շուտ քնող երեխաների ծնողներն ավելի քիչ են հակված սթրեսների ու նեվրոզի, քան մյուսներինը։
Պարզվել է նաեւ, որ ուշ քնող երեխաները, բացի վատ առողջությունից, վատ վարք էլ են ունենում։ Նրանք ավելի չլսող են, կամակոր, քան մյուսները։ Իսկ շուտ քնել ասելով՝ որ ժամը ի նկատի ունեն։ Ավստրալացի գիտնականներն ասում են, որ երեխաները պետք է պառկեն քնելու 20։30-ին, դա քնի համար լավագույն ժամն է։
Պատրաստեց Past.am-ը:



