Քրդերը սիրիական ընդդիմությանը մեղադրել են քիմիական գրոհ իրականացնելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում կռվող ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների մարտիկները հայտարարել են, որ ընդդիմադիր խմբավորումները միտումնավոր կերպով քիմիական զենքով հարված են հասցրել իրենց դիրքերին, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քրդերի ասելով՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպում: Նրանց դիրքերից ոչ հեռու պայթել է մի արկ, որը, ջոկատի ներկայացուցիչների խոսքով, ինչ-որ դեղին բաղադրիչ է պարունակել, ենթադրաբար՝ ֆոսֆոր:
Ապստամբներն ի պատասխան հայտարարել են, որ քիմիական զենք չեն օգտագործում: Նրանք նաեւ քրդերին մեղադրել են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ համագործակցելու, իսկ քուրդ դիպուկահարներին՝ Հալեպում չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին սպանելու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



