Բավականին վիրավորական է, երբ քեզ «Երվանդ Զախարյան» են որակում. Արտուշ Այդինյան (լուսանկարներ)
ИНТЕРВЬЮ
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող մի քանի ակտիվիստներ այսօր ֆեյսբուքում տեղադրել են քաղաքի տարբեր հատվածներում իրենց դիմանկարներով վիրավորանքներ պարունակող լուսանկարներ: Past.am-ը զրուցել է տղաների հետ և հարցրել՝ ինչպե՞ս են նրանք որակում այդ քայլը և ո՞ւմ են տեսնում սրա հետևում:
Արտուշ Այդինյան
- Բնականաբար, անձնական խնդիրները բացառում եմ, դա հաստատեց նաև այն, որ ես միակը չեմ ում նկարով այսպիսի ախմախություն են սարքել:Անկեղծ ասած, գաղափար չունեմ, թե ով է կանգնած սրա հետևում, բայց հաստատ է, որ անողը մանկամիտ կրետին է: Բավականին վիրավորական է, երբ քեզ «Երվանդ Զախարյան» են որակում:
Արամ Մանուկյան
- Ճիշտն ասած, չեմ պատկերացնում՝ ով կարող է կանգնած լինել սրանց հետևում, բայց ես մի բան գիտեմ ՝ եթե բան ունեն ասելու,պետք է ասեն հրապարակային, ոչ թե սենց էժանագին ու անպատասխանատու բաներ անեն:
Արմեն Մկրտչյան
- Պաստառների վրա ընդամենը ծիծաղում եմ: Անկեղծ ասած, չգիտեմ, ով է, պարզելու փուլում ենք, բայց ով էլ լինի, ուղղակի իր անզորությունն ու հիմարությունն է ապացուցել: Արմեն Մկրտչյանը նաև հավելեց, որ չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին:
Բացի մեր զրուցակիցներից, այլ ակտիվիստների նկարները ևս տարածվել էին քաղաքում: Այդ «պատվին» արժանացել էին Նարեկ Այվազյանը, Գևորգ Սաֆարյանը, Արսեն Օհանյանը, Միհր Ավագյանը, Մաքսիմ Սարգսյանը և այլոք:
Լևոն Փանոսյան




















































