Ո՞ր հանդիպման ժամանակ կարելի է սեքսով զբաղվել
ЛАЙФԵ՞րբ կարելի է սեռական հարաբերություններ ունենալ տղամարդու հետ։ Սթիվ Հարվին իր «Վարվիր կնոջ պես, մտածիր տղամարդու նման» գրքում նշել է, որ առաջին անգամ տղամարդու հետ սեքսով կարելի է զբաղվել նրան հանդիպելուց 90օր անց։ Սակայն հոգեբանները պնդում են՝ միշտ չէ , որ Հարվիի խոսքերը կարող են դրական արդյունքի հանգեցնել։ Նշանակում է տղամադրու հետ գիշերն անցկացնելուց առաջ կինը պետք է հետեւի իր սրտի ցանկությանը եւ մտքի թելադրանքին՝ հասկանալով, թե ինչպիսին է իր առջեւ կանգնած տղամարդը։
Պատանյակ․ եթե տղամարդը, ում հետ հանդիպում եք, իր մտածելակերպով պատանի է, ուրեմն նա դեռ լիովին չի վայելել իր ազատ կյանքը։ Կարեւոր չէ՝ նա տասնութ տարեկան է, թե քառասուն, ուսանող է, թե միլիոնատեր, նրան լուրջ հարաբերություններ պետք չեն։ Նա ձեզ հետ անկողին մտնելուց հետո կսկսի մեկ ուրիշին փնտրել, իսկ սա բացասաբար կազդի ձեր ինքնագնահատականի վրա։ Այս պարագայում կամ ընդհանրապես չպետք է սեքսով զբաղվել նման մեկի հետ կամ ուղղակի հաճույք ստանալ։
Ընտանեկան արժեքները կարեւորող․ Այսպիսի տղամարդն արդեն գիտակցում է ընտանիքի կարեւորությունը եւ իր երեխաների համար մայր է փնտրում։ Նա հենց առաջին հանդիպումից հետո կփորձի տեսնել ձեզ այդ դերում։ Հետեւաբար, դուք չպետք է հեշտ հասանալի լինեք նրա համար։ Նրա հետ հանդիպելիս պետք է կանացի տեսքով ներկայանալ եւ թաքցնել ձեր կիրքն ու սիրով զբաղվելու մեծ ցանկությունը։



