Ինչպե՞ս ցույց տալ ձեր սերը. օգտակար խորհուրդներ տղամարդկանց. կանանց մուտքն արգելվում է
ЛАЙФPast.am-ը ներկայացնում է 20 խորհուրդ տղամարդկանց համար` ինչպես ցույց տալ սերը կանանց նկատմամաբ:
1. Պատրաստեք նրա սիրելի ուտելիքը և անակնկալ արեք, երբ տուն գա:
2. Մաքրություն արեք տանը նրա փոխարեն, հատկապես այնպիսի բաները, որ նա ատում է, օրինակ՝ սավաններ փոխելը:
3. Երբ դրսում անձրև է գալիս, բերեք նրա համար նրա սիրելի տաք ըմպելիքը և վերմակի տակ գրկեք նրան ուժեղ այն ժամանակ, երբ դրսում լսում եք հեղեղի ձայնը:
4. Թույլ տվեք նրան ընտրել երեկոյան ֆիլմ և ամեն կերպ ցույց տվեք, որ հավանել եք այն, եթե նույնիսկ դա այդպես չէ:
5. Երբ հուզված է ու նեղված, սեղմեք ձեր կրծքին և թույլ տվեք խոսել ինչի մասին կարիք ունի կիսվելու, մինչև վերջ համբերատար լսեք նրան: Շոյեք նրա մազերը, մինչև մի քիչ կհանգստանա և կզգա, որ ինչ-որ մեկը լսում է իրեն և հոգ է տանում իր մասին:
6. Ասեք ինչ-որ բան, որ սիրում եք նրա մեջ, եթե դա նույնիսկ լինի ամենաչնչին ու անկարևոր բաներից մեկը:
7. Ներկայացրեք ձեր ընկերներին ու ընտանիքին՝ ցույց տալով, թե որքան հպարտ եք նրանով: Վստահեցրեք նրան, որ հաճելի հյուր է և բոլորը շատ էին ուզում նրա հետ հանդիպել, որովհետև պիտի հասկանաք՝ որքան դժվար է մուտք գործել մեկ ուրիշի կյանք:
8. Նրան տեղ հատկացրեք ձեր անկողնում և թույլ տվեք քնել այն կողմում, որում ցանկանում է, եթե նույնիսկ դուք նույնպես այդ կողմն եք նախընտրում:
9. Թույլ տվեք ձեր խմորեղենից մի մեծ կտոր փորձել, եթե նույնիսկ ուզում եք ամբողջը միայնակ ուտել:
10. Թույլ տվեք նրան ուտել պիցցայի վերջին կտորը:
11. Արթնանալուց հետո գրկեք նրան ամուր և մեղմորեն համբուրեք ամբողջ դեմքը՝ քիթը, ճակատը, այտերը: Թող զգա, որ սիրված է, առավոտյան ձեր առաջին քայլն այդ սերը ցույց տալն է:
12. Լսեք նրա մանկության ու պատանեկության խճճված պատմությունները և մի´ ծիծաղեք:
13. Համբուրեք այն մասերը, որոնցից նա ամաչում է: Թույլ տվեք նրան իմանալ, որ այդ մասերն էլ են գեղեցիկ, որ դա անում եք ոչ թե խղճահարությունից, այլ որովհետև դրանք ամբողջի մի մասն են կազմում, և մարմինը նույնքան գեղեցիկ չէր լինի առանց այդ մասերի:
14. Ասեք նրան այնպիսի գաղտնիք, որ երբեք չեք ասել ոչ մեկին և ցույց տվեք, որ վստահում եք նրան:
15. Նայեք՝ ինչպես է պատրաստվում և ասեք, թե ինչ հագուստով կամ արտաքին տեսքով է նա ձեզ ամենաշատը դուր գալիս:
16. Երբ նա փորձում է ինչ-որ բան փոփոխել արտաքինի մեջ, հայտնեք ձեր անկեղծ կարծիքը:
17. Ընկերակցեք նրան, երբ զբաղվում է իր սիրելի գործով, օրինակ ՝ շոփինգ կամ շուկա գնալ, եթե նույնիսկ դուք դա չեք սիրում:
18. Սովորեցրեք, թե ինչպես անի ձեր նախընտրած, սիրած ձևով: Եղեք համբերատար, որովհետև միայն այն, որ նա փորձեր է անում կամ լսում է ձեզ առհասարակ, արդեն բավական է:
19. Հիշեցրեք, որ անկրկնելի է, և դուք բախտավոր եք ունենալ նրա նման հրաշք ձեր կողքին:
20. Անսպասելի համբուրեք և փորձեք այդ համբույրով ասել այն ամնեը, ինչ միգուցե նյարդայնացած լինելու պատճառով չեք կարող բարձրաձայնել: Ցույց տվեք, որ հավատում եք, որ նա հասկացել է ձեզ, եթե նույնիսկ չեք գտնում հարմար բառեր ձեր հավատը ցույց տալու համար: Հիշեք, որ հենց դրա համար եք նրան անչափ սիրում:



