Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Որքանով եք դուք գրավիչ տղամարդկանց համար. թեստ

ЛАЙФ

Ցանկանո՞ւմ եք ձեզ ավելի լավ ճանաչել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոգեբանական թեստ:

Ուշադրություն: Նայեք ներքևի նկարին և, առանց երկար մտածելու, ընտրեք այն պատկերը, որը ձեզ առավել գրավիչ կթվա: Թեստի արդյունքները կարդացեք նկարի տակ:

600x580

1. Անհանգիստ բնավորությամբ բռնկվող կին

Այս կինը հոգով դեռ երեխա է` մշտապես ծիծաղող տղամարդու կատակների վրա: Ուժեղ սեռը նրան սիրահարվում է աչքերում եղած անմար փայլի համար: Շատ տղամարդիկ «հարձակվում » են նրանց վրա անմիջականության համար: Այլ խոսքերով` նա զուգընկերոջ կյանքը դարձնում է ավելի թեթև և չի բարդացնում: Ներկայումս հենց սա չի բավականացնում բազամթիվ ժամանակակից կանանց, ովքեր մեծապես բարդացնում են թե իրենց, թե շրջապատողների կյանը:

2. Հոգատար բնավորություն

Սա մի կին է, որի կողքին նրա ընտրյալը շրջապատված է անսահման հոգատարությամբ: Նրան մեծ հաճույք է պատճառում ինչ-որ համեղ բան պատրաստելը, մաքրման աշխատանքներ կատարելը, հարմարավետություն ստեղծելը: Նա միշտ պատրաստ է լսել իր տղամարդուն, աջակցություն առաջարկել: Շատ տղամարդիկ նպատակադրված փնտրում են հենց այսպիսի կանանց, քանի որ վստահ են, որ նրանք կդառնան կատարյալ կին և մայր:

3. Յուրահատուկ կին

Այս կինն ունի յուրահատուկ ինչ-որ բան, որը նրան առանձնացնում է ամբոխից: Բոլոր սիրային կարծրատիպերը, ասենք` առաջին համբույրի օրը նշելը, վստահաբար նրա համար չեն: Սա մի կին է, որը գայթակղում է իր արտասովոր գաղափարներով ու մտքերով. նրանից կարելի է ամեն ինչ սպասել: Տղամարդիկ սիրում են նրա ընկերակցությունը, քանի որ այս կնոջ հետ յուրաքանչյուր օրը լի է նորարարությամբ և արկածներով:

4. Կանչող կին

Տղամարդիկ սիրում են սուր գրգիռներ, որոնք նրանք ստանում են խաղ-նվաճման ընթացքում: Նրանց դուր է գալիս գործ ունենալ գայթակղիչ կանանց հետ, որոնցից արյունը եռ է գալիս և որոնց պետք է նվաճել: Թեև շատ տղամարդիկ երազում են կանչող կանանց մասին և այդպիսիներին համարում ամենագայթակղիչը, սակայն նրան մոտենալ ոչ բոլորն են համարձակվում:

5. Համեստ

Համեստ կանանց քիչ է հետաքրքրում իրենց ընտրյալի նյութական ապահովվածությունն ու բարեկեցությունը: Նա երբեք չի պահանջի ադամանդներ և թանկարժեք հագուստ: Այս կինն իր ընտրյալին սիրում է միայն նրա համար, որ նա կա, և ոչ այն բանի, թե ինչ կարող է նրանից ստանալ: Համեստ կանայք երբեք չեն դնում անիրատեսական պահանջներ, արտակարգ որևէ բան չեն ակնկալում, ինչի համար էլ նրանց գնահատում են տղամարդիկ:

6. Ռոմանտիկ կերպար

Ռոմանտիկ կանայք իրենց մեջ կրում են կանացի հմայքի մեծ պաշար: Նրա ձայնը մեղմ է և նուրբ, շարժուձևը` նրբագեղ, նա խելահեղորեն երջանկանում է, երբ զուգընկերը հոգատարություն է ցուցաբերում իր նկատմամբ: Կյանքին նայում է լավատեսական հայացքով և ցանկացած իրավիճակում դրականն է փնտրում: Տղամարդիկ սիրում են նմաններին, քանի որ նրանք ագրեսիվ չեն, այս կանանց ոգևորում են ռոմանտիկ ակնարկները, նրանք զուգընկերոջ վրա ճնշում չեն գործադրում ու պահանջում են միայն սեր և ուշադրություն:

7. Երկաթե լեդի

Նա հետևողական է, գելացի և վստահ գիտե, թե ինչ է ցանկանում: այս կինն ունի իր մասնավոր կյանքը, իր երազները և նպատակները, որոնց ձգտում է: Նա չի ակնկալում սպիտակ ձիու վրա նստած արքայազնի ժամանում, ով կլուծեր իր բոլոր խնդիրներն ու կկատարեր յուրաքանչյուր ցանկություն: Այս կնոջ տղամարդը երբեք նրա այտերին արցունքներ չի տեսնի: Շատ տղամարդկանց դուր է գալիս, երբ կյանքի ուղեկիցը կարողանում է ամուր դիրք ունենալ և տնօրինել սեփական կյանքն ու կառավարելի դարձնել հանգամանքները:

8. Զգացմունքային կին

Ամենագրավիչը, ինչ խոսք, կանացի և սեքսուալ կանայք են: Այդպիսիները չափազանց գրավիչ են տղամարդկանց համար և դա լավագույնս օգտագործում են իրենց նպատակների համար: Զգացմունքային կինը չի համարում, որ տղամարդը պետք է լինի միակ նախաձեռնողը ննջարանում և որևէ մտավախություն չի ունենում առաջին քայլն անելիս: Տղամարդիք պաշտում են նման կանանց, քանի որ նա ստիպում է իրենց զգալ ցանկալի:

Աղբյուր` LADYNEWS.am

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026