Ереван, 10.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երբեք չեմ զղջում իմ արած որևէ մի քայլի համար...». սիրված դերասան Խորեն Լևոնյանի կանայք. ո՞վքեր են նրանք. լուսանկարներ

ЛАЙФ

Դերասան, ով միշտ հանրության ուշադրության կենտրոնում է թե´ իր աշխատանքային գործունեությամբ, թե´ իր անձնական կյանքով: Պատվավոր դերասանի պատվավոր թոռ. ազգանուն, որը կրում է հպարտությամբ և պատվով էլ դուրս է գալիս այդ հաճելի, բայց, միևնույն ժամանակ, պատավորեցնող առաջադրանքից: Նա այն դերասաններից է, ում վերագրել են բազմաթիվ սիրավեպեր այս կամ այն դերասանուհու կամ երգչուհու հետ:

 

Այսօր Ձեզ ենք ներկայացնում դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանի անձնական ու գործնական կյանքի որոշ մանրամասներ, որոնք միշտ էլ հետաքրքիր են հանրությանը:

 

Խորեն Լևոնյանն այն դերասանն է, ում անձնական կյանքը միշտ հետաքրքիր է եղել բոլորին: Ինչպես գիտենք, նա ամուսնացած է եղել պարուսույց Մերի Հովհաննիսյանի հետ, սակայն երջանիկ զույգի սիրո պատմությունը հավերժ չտևեց: Նրանք ամուսնալուծվեցին:

 

Մամուլում լայնորեն քննարկվեց նրանց բաժանումը, այնուհետև համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ աղջիկների սիրելի դերասանը երգչուհի Լիլուի ընկերակցությամբ էր: Սիրավեպի մասին Խորենը երբեք մեկնաբանություն չի տվել, իսկ Լիլուն մեկնաբանել է՝ ասելով, թե դա իրենց անձնական կյանքն է և ոչ ոք իրավունք չունի խառնվել իրենց աձնական կյանքին:

Խորենի նախկին կինն էլ զերծ չմնաց մեկնաբանություններից և ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշեց. «Ցանկացած զույգի կյանքում էլ խնդիրներ լինում են, իսկ հետո՝ հարթվում»:

Ամիսներ հետո համացանցը ողողվեց Խորենի և Լիլուի բաժանման մասին լուրերով, իսկ թե ինչ էր տեղի ունեցել իրականում, ոչ ոքի հայտնի չէ:

Իսկ հերթական սիրավեպը, պարզվեց, որ սիրավեպ չէ, այլ իսկական սիրո մի պատմություն, որը կապված է Լիկա Մեսրոպյանի անվան շուրջ: Լիկա Մեսրոպյանը Խորենի հետ հանդես է եկել «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Խաղից դուրս» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: Ֆիլմի նկարահանման հրապարակում նրանք պարզապես շատ լավ ու մտերիմ ընկերներ էին, իսկ հետո նրանց հարաբերություններն սկսեցին այլ ընթացք ստանալ ֆիլմի ավարտից բավական ժամանակ հետո:

«Այո´, մենք շատ մոտ ընկերներ էինք դարձել սերիալի նկարահանման ժամանակ: Եվ հատուկ ուզում եմ նշել, որ այն ժամանակ մեր միջեւ դեռեւս ոչինչ չկար: Ամեն ինչ սկսվեց ավելի ուշ»,- պատմում է Լիկան:

Գեղեցիկ սիրո պատմություն, որը ավարտվեց գեղեցիկ, հաճելի, բայց ոչ հայկական ավանդական հարսանեկան միջոցառմամբ: Զույգի հարսանեկան արարողությունը կայացել է Երևանից դուրս գտնվող հյուրանոցային մի համալիրում, որը, ըստ Լիկայի, հեքիաթային ու գեղեցիկ է եղել: Այդ օրվա բարենպաստ եղանակն էլ նպաստել է, որպեսզի Խորենն ու Լիկան անմոռանալի օր ունենան:

«Շատ գեղեցիկ էր մեր մուտքը. կանաչ տարածության մեջ սպիտակ սեղանիկներ էին դրված, մեր մուտքն էլ Մենդելսոնի երաժշտության ներքո եղավ. ջութակահարուհին Խորենի քույրն էր»,- պատմել է նա:

 

Իսկ ամուսնության առաջարկ դերասանը Լիկային արել է Դիլիջանում, ուր նա մեկնել էր նկարահանումների, իսկ Լիկան էլ ուղեկցում էր իր սիրելիին: «Նկարահանումների ժամանակ Խորենը շատ անսպասելի առաջարկություն արեց ինձ, ինչը շատ հաճելի էր: Երբ Խորենն ինձ նվիրեց մատանին, մենք նկարահանման հրապարակի կենտրոնում էինք, իսկ շուրջը նկարահանող խումբն էր»,- հայտնել է դերասանուհին:

 

Նշենք, որ դերասանն ունի երկու երեխա: Առաջնեկը նախկին կնոջից է, ով արդեն հասցրել է նկարահանվել տեսահոլովակում, իսկ Լիկայի և Խորենի որդին դեռ փոքր է:

Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի հեքիաթային հարսանիքի մանրամասները

Լիկա Մեսրոպյանը եւ Խորեն Լեւոնյանը ծնողներ կդառնան

 Պատրաստեց Past.am-ը:

 

Idcoin-ы и выгодные ипотечные кредиты: IDBank на TOON EXPO YEREVAN 2025 Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «Паст»А чего хочет общественность? «Паст»Людей вводят в заблуждение, обманывают: «Паст»Члены движения «Всеармянский фронт» провели агитпикет 5 сентября 2025 годаЮнибанк стал спонсором форума BAFT 2025 Asia Bank to Bank в Сингапуре Генетическая загадка Египта: кем был человек, живший во времена первых пирамид?Трамп анонсировал визит европейцев в США, чтобы обсудить завершение войны в УкраинеДженнифер Лопес показала роскошный особняк и эффектный образ для гала-вечераМелания Трамп почтила память Джорджо Армани в элегантном черном платьеНе будет коридора, и вы не будете переизбраны: Эдмон Марукян Японские ученые меняют правила игры: алмазы можно создавать без давления и жараСтраны альянса «Пять глаз» обсудят разгром банд, занимающихся человеческим трафикингомПрезидент США уверен, что войну в Украине удастся завершитьАнтидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризма