Տարիների ընթացքում ինչպե՞ս են փոխվել Ջեյմս Բոնդի կանայք (լուսանկարներ)
ЛАЙФ
Գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում հանդիսատեսին գրավում է ոչ միայն խճճված սյուժեն, այլև բազմաթիվ գեղեցիկ կանայք, որոնք մշտապես շրջապատում են հերոսին:
Past.am-ը առաջարկում է վերհիշել Բոնդի կանանց ու միաժամանակ տեսնել, թե ինչպես են նրանք ժամանակի հետ փոխվել:
Ուրսուլա Անդրես, 79 տարեկան
Շվեյցարացի կինոդերասանուհի, 1960-ականների Ֆրանսիայի սեքս-խորհրդանիշը, խաղացել է Հաննա Ռայդերի դերը «Դոկտոր Նոու» ֆիլմում, 1962թ.
Յունիս Գեյսոն, 84 տարեկան
Բրիտանացի կինոդերասանուհի, մարմնավորել է Բոնդի՝ պատմության մեջ առաջին ընկերուհուն՝ Սիլվիա Թրենչին «Դոկտոր Նոու» ֆիլմում
Օնոր Բլեքման, 89 տարեկան
Բրիտանացի դերասանուհի, մարմնավորել է Պուսսի Գալորին Goldfinger ֆիլմում, 1964
Կլոդին Օժե, 73 տարեկան
Ֆրանսիացի դերասանուհի ու մոդել, մարմնավորել է դոմինո Դերվալին 1965 թ• ֆիլմում
Ակիկո Վակաբայասի, 73 տարեկան
Ճապոնացի կինոդերասանուհին կատարեց իր աստղային դերը բոնդիանայի 5-րդ մասում, 1967թ.
Դայանա Ռիգ, 76 տարեկան
Անգլիացի դերասանուհի, մարմնավորել է Թերեզային 1969թ.
Լանա Վուդ, 69 տարեկան
Ամերիկացի դերասանուհհի, մարմնավորել է Բոնդի ընկերուհուն «Ընդմիշտ ադամանդներ» ֆիլմում, 1971




















































