6 միջոց՝ տնային պայմաններում ավելի ամուր եղունգներ ունենալու համար
ЛАЙФ1.Սխտորն ամրապնդում է եղունգները
1-2 պճեղ ծեծած սխտորի մեջ 7-10 օր տեղադրեք եղունգների անգույն լաք։ Հետո այս սխտորով լաքը քսեք եղունգներին։ Արդյունքն ակնհայտ կլինի։
2. Կիտրոնի հյութը ևս ամրապնդում է եղունգները
Կիտրոնը բաժանել երկու մասի և մատերը դնել մեջը 10 րոպե։ Կարող եք կիտրոնը սառնարանում պահել մեկ շաբաթ և անել նույն գործողությունը։ Կատարեք այն շաբաթական երկու անգամ։
3. Ծովի աղը ևս ամրապնդում է եղունգները
250 մլ տաք ջրին ավելացրեք 1 թեյի գդալ սոդա, ծովի աղ և ցանկացած շամպուն։ Ձեռքերն այդ լուծույթի մեջ դնել 15-20 րոպե։ Կարող եք այս գործողությունը կրկնել ամեն օր։
4.Յոդն ամրացնում է եղունգները և կանխում շերտավորումը
Քնելուց առաջ եղունգների վրա յոդ քսեք։ Եղունգները սկզբից կդեղնեն, սակայն, առավոտյան յոդն ամբողջությամբ կլանված կլինի։
5. Շուտ ջարդվող եղունգների համար խորհուրդ է տրվում դոնդողը
Ժելատինը ամրացնում է եղունգները։ Մեկ բաժակ տաք ջրի մեջ ավելացրեք կես ճաշի գդալ ժելատին և սպասեք մինչև խառնուրդը սառչի։ Եղունգներն այդ լուծույթի մեջ պահեք 10-15 րոպե։ Այս գործընթացը կարող եք կրկնել օրական 2-3 անգամ։
6. Կարմիր պղպեղով այս դիմակն արագացնում է եղունգների աճը
Կես թեյի գդալ կարմիր պղպեղին ավելացնել 10 կաթիլ եռացրած ջուր և մեկ թեյի գդալ ձեռքի կրեմ։ Ձեռքերը մոտ 10 րոպե պահեք տաք ջրի տակ, իսկ այնուհետև 15-20 րոպե այս խառնուրդը թողեք եղունգների վրա։ Այս դիմակը կարող եք օգտագործել, ոչ շուտ քան ամիսը մեկ անգամ։



