Աշխարհում առաջին ստորջրյա նավ-հյուրանոցը, որը բացահայտում է ծովի ամբողջ գեղեցկությունը (լուսնկարներ)
ЛАЙФ
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը՝ Բրիտանական զբոսաշրջային Oliver’s Travels ընկերությունը առաջարկում է սիրահարներին միասին հիանալի ժամանակ անցկացնելու օրիգինալ եղանակ, մասնավորապես, ռոմանտիկ ճանապարհորդություն կատարել ծովի խորքերում իսկական սուզանավով, որտեղ կա լյուքս դասի հիանալի մինի հյուրանոց:
Մի՞թե ռոմանտիկ չէ դրեյֆել ծովում, իսկ պատուհաններից տեսնել, թե ինչպես են լողում ծովային ձկնիկները:
Հյուրերին հյուրասիրում են շամպայն, ոստրեներ, ձկնկիթ, սպասարկում է շեֆ-խոհարարը ու դռնապանը: Ցավոք, սուզանավը չի կարողանում սուզվել ավելին, քան 198,12 մետր:
Նավի վրա հայտնվել կարող եք ցանկացած Կարիբյան կղզիներում, իսկ երթուղին ընտրել ինքներդ:
Սակայն նման հանգստի արժեքը նույնպես «շքեղ» է: Lovers Deep-ում 1 գիշեր անցկացնելը 1 մարդու համար արժե 145 հազար դոլար: 2 անձի համար երկու օրը ավիաթռիչքներով կարժենա մոտավորապես կես մլն դոլար:




















































