Ինչպես ամուսին ընտրել. հոր յոթ խորհուրդներն աղջկան
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Հայտնի բլոգեր եւ գրող Ռաքել Իզաբել դե Ալդերատտեն, ով համացանցում առավել հայտնի է որպես inkskinned, կիսվել է իր հոր պնդումներով, որոնք օգնել են իրեն հասկանալ, թե որ տղամարդն է ունակ իսկապես երջանկացնել իրեն։
Wnews.am-ը ներկայացնում է նրա հրապարակումը, որը ակտիվ քննարկվել է իր բլոգում.
Հիշի’ր, ամուսինն այն մարդն է, ով կարող է քեզ ծիծաղեցնել։
Հոյակապ է, եթե դու հանդիպում ես տղամարդու հետ և քեզ ուրախ ու լավ ես զգում, սակայն կյանքդ կապիր այն տղամարդու հետ, ով ունակ է քեզ մինչև արցունքները ծիծաղեցնել։ Հանդիպիր այն մարդու հետ, ով կնկատի, որ քեզ լավ չես զգում, սակայն ամուսնացիր նրա հետ այն դեպքում, եթե նա կարողանում է ժպիտ առաջացնել անգամ, երբ լացում ես։
Աշխարհն իդեալական չէ։ Որքան էլ ցանկանամ քեզ դրանից հեռու պահել, բայց կյանքիդ ընթացքում կարող ես շատ վիշտ տեսնել։ Հոգ տար, որ կողքիդ մարդը օգնի քեզ դրանց միջով ժպիտով անցնել։ Կյանքը ձանձրալի է. գտիր մեկին, ում հետ հետաքրքիր կլինի քեզ:
Ձեռքերի սպիները զարդարում են տղամարդուն.
Ձեռքերի սպիները երկու բան կարող են նշանակել. կամ նա գիտի ինչպես իր գլխի տերը լինել եւ պաշտպանել սիրելիին, կամ ոսկե ձեռքեր ունի, որոնք կարող են ստեղծել կամ նորոգել։ Կանանց դուր է գալիս նուրբ մաշկը, սակայն իմացիր, որ կոպիտ ձեռքերը փափուկ ձեռքերից լավ են։
Կոպիտ մաշկով տղամարդն աշխատասեր, նպատակասլաց եւ համառ է. նա բազմիցս ցավ է ապրել, սակայն կրկին վերադարձել է սկզբնաղբյուրին, որպեսզի աշխատանքն ավարտին հասցնի։ Կյանքում դու բազմաթիվ խոչընդոտների ես հանդիպելու, այդ պատճառով էլ մի ամուսնացիր նրա հետ, ով ունակ չէ գլուխ հանել անգամ փոքրիկ պալարից։
Նախքան «այո» ասելը, բռնացրու զայրույթի պահին։ Կողքին եղիր, երբ նա վախեցած, անհանգիստ եւ հիվանդ կլինի։ Սթրեսը փոխում է մարդուն։
Սթրեսային վիճակում դու ավելի արագ ես ճանաչում մարդու իսկակական էությունը։ Եթե կա մի բան, որը քեզ համար էապես տհաճ է, հեռացիր։ Դու կարող ես տղամարդուն հազար հնարավորություն տալ, սակայն երբեք չես կարող նրան փոխել։ Մարդիկ այնպիսին են, ինչպիսին կան եւ նրանց հատկությունը չի կարելի պարզապես անցնել կամ նորովի գրվել։
Եթե արդեն հիմա քեզ կաշկանդում է նրա բնավորության այս կամ այն գիծը, հավատա, ութ տարի անց դու կատես նրան։ Դու կարող ես նրան խելահեղ սիրել, բայց հասկացիր, որ որոշ մարդիկ պարզապես իրար չեն համապատասխանում։
Վստահի’ր քեզ.
Եթե նրա կողքին անհանգիստ ես, քեզ անվտանգ չես զգում կամ անգամ վախենում ես, պարզապես հավաքիր իրերդ ու հեռացիր։ Քեզ մեղավոր մի զգա, մի արդարացիր եւ մի վախեցիր քանդել զգացմունքները։ Ավելի լավ է երջանիկ լինել մեկ ուրիշի հետ, քան ողջ կյանքում վախենալ։
Եթե նա փողն ամենից վեր է դասում, մի օր նրա սրտում քո համար տեղ չի մնա.
Իհարկե մի բան է, երբ նա չի կարող իրեն թույլ տալ քեզ թանկ նվերներ անել եւ ազատ օրերին ռեստորան հրավիրել, սակայն մեկ այլ բան, երբ իր տրամադրությունն ամեն անգամ ընկնում է, երբ դու խնդրում ես քեզ շոկոլադ կամ մեկ այլ փոքրիկ բան գնել։ Համոզվիր, որ իր համար դրամապանակից կարեւոր ես։
Մարդիկ կենդանիների հետ նույնկերպ են վարվում, ինչ երեխաների.
Եթե նա չարությունը թափում է կատվի կամ շան վրա, ուրեմն դուք նույն ճանապարհի վրա չեք։ Չլսող կենդանիներն ավելի քիչ աղմուկ են բարձրացնում, քան ամենադաստիարակված երեխան։ Իհարկե, ձեր երեխաները խելացի ու գեղեցիկ կլինեն, սակայն նրանք նաեւ աղմկոտ, ուշադրություն պահանջող եւ երբեմն հաստակող կարող են լինել։
Համբերատարությունը հազվադեպ պատահող, սակայն շատ կարեւոր հատկանիշ է։ Եթե նա ի վիճակի չէ ներել շանը, ապա ձեր երեխաների համար լավ հայր չի կարող լինել։
Նա պետք է սիրի քեզ ամեն վայրկյան.
Դու իմ փոքրիկ աղջիկն ես եւ իդեալական ես։ Եթե տղամարդը դա չի տեսնում, նա շատ բան է կորցնում։ Ուժեղ եղիր, հարգիր եւ սիրիր ինքդ քեզ։ Եթե նա փորձի փոխել քեզ հակառակ քո կամքի, մի տրվիր դրան։ Դու հոյակապ ես այնպիսին, ինչպիսին կաս։



