Ի՞նչն է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալից Անի Գալստյանի հեռանալու պատճառը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
«Վերջին հայրիկը» հեռուստասերիալի դերակատարներից Անի Գալստյանի մարմնավորած հերոսուհու կերպարային գիծը սերիաներ առաջ ըստ սցենարի ընդհատվեց: Նման դեպքերում անմիջապես կարծիքներ են առաջանում, որ դերասանուհին տվյալ հեռուստասերիալից դուրս է եկել ոչ թե նախապես գրված սցենարի արդյունքում, այլ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների, գուցե նաեւ կոնֆլիկտի պատճառով:
Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի հետ, քանի որ Անի Գալստյանը այս պահին չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ.
«Անձամբ ես Անի Գալստյանի հետ ոչ մի խնդիր կամ կոնֆլիկտ չունեմ, նա ինձ համար հրաշալի դերասանուհի է եւ ես հետագայում էլ իր հետ կաշխատեմ, բայց այս պահին ստեղծվեց իրավիճակ, որի պատճառով մեր հետագա համագործակցությունը չի ստացվում: Այլ մանրամասներ, ներողություն եմ խնդրում, բայց հայտնել չեմ կարող, քանի որ դրանք ներքին խոհանոցային խոսակցություններ են, որոնց մասին ինձ իրավունք չեմ վերապահի խոսել: Չեմ ուզում մանրանալ եւ իմ բնույթով էլ այնպիսին եմ, որ սկանդալներ չեմ սիրում, ինձ մշտապես հեռու եմ պահում նմանօրինակ միջադեպերից»,- նշեց սցենարի հեղինակը:



