Johnson & Johnson-ը 72 մլն դոլար կվճարի ցանափոշու պատճառով ձվարանների քաղցկեղից մահացած կնոջ ընտանիքին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Դեռևս տասնակմայկներ առաջ կատարված հետազոտությունը կապ էր գտել Johnson & Johnson ընկերության ցանափոշու և ձվարանների քաղցկեղի առաջացման միջև։ Չնայած այս հետազոտություններին և իմանալով ցանափոշու վտանգավորության մասին՝ Johnson & Johnson-ը շարունակել է գովազդել և շուկայում ներկայացնել իր ապրանքատեսակները։
ԱՄՆ Միսուրի նահանգի դատարանի 2016թ․-ի փետրվարի 23-ին հրապարակված դատավճռով Johnson & Johnson-ը պետք է 72մլն դոլար վճարի ձվարանների քաղցկեղով մահացած կնոջ ընտանիքին, որի մահը կապված է եղել ընկերության կողմից արտադրված ցանափոշու հետ, որոնք են «Baby Powder» և «Shower to Shower»-ը։
Johnson & Johnson-ը Ժակլին Ֆոքսի ընտանիքին պետք է վճարի 10մլն դոլար փաստացի վնասների համար և 62մլն դոլար՝ պատժիչ վնասների համար, գրում է Reuters-ը։ Ժակլինը տասնամյակներ շարունակ օգտագործել է Johnson & Johnson-ի ցանափոշին։
Սա ԱՄՆ դատարանի կողմից առաջին նման որոշումն էր, սակայն դատարաններում, ինչպես գրել է The Guardian-ը, ներկայացված է առնվազն 1200 նման դատական հայցեր։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



