ԱՄՆ-ը երկրորդ ավիաբազան Է կառուցում Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները գրեթե ավարտել Է առաջին ավիաբազայի կառուցումը եւ անցել Է երկրորդի ստեղծմանը:
ԱՄՆ-ը պլանավորում Է երկրորդ ավիաբազան կառուցել Սիրիայի հյուսիսային մասում, որը գտնվում Է քրդերի վերահսկողության ներքո: Այս մասին, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով քրդական BasNews կայքը:
Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան ավիաբազաները կրկնակի նպատակ ունեն. դրանցից կկատարվեն ինչպես քաղաքացիական, այնպես Էլ ռազմական թռիչքներ:
Առաջին բազան գտնվում Է Ռմեյլան քաղաքում: «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորման աղբյուրի տվյալներով՝ արդեն գրեթե ավարտված Է թռիչքա-վայրԷջքային գոտու շինարարությունը: Երկրորդ ավիաբազան կհայտնվի Քոբանի քաղաքի մոտ՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



