Անփոխարինելի իրերից․ ձեռնոցներ (լուսանկարներ)
ФОТО
Դարեր ի վեր ձեռնոցները բազմաթիվ կարեւոր ֆունկցիաներ են կատարել։ Դեռ արքայական ժամանակաշրջանում ձեռնոցները հագուկապի պարտադիր պարագա էին, էթիկետի կարեւոր էլեմենտ։ Կանայք ձեռնոցներն օգտագործում էին՝ տղամարդկանց հետ սիրախաղ անելու, նրանց որոշակի ակնարկներ էին անում ձեռնոցի միջոցով։ Տղամարդիկ ձեռնոցի միջոցով իրար մենամարտի էին կանչում․․․
Իսկ ինչպես են ձեռնոցներն օգտագործում 21-րդ դարում։
Նախկինում առանց ձեռնոցների տնից դուրս գալ չէր կարելի, մարդկանց մեջ երեւալն առանց ձեռնոցի առնվազն անդաստիարակության նշան էր։ Այսօր, սակայն, ձեռնոցները «սեզոնային» աքսեսուար են։ Եվ իզուր, ձեռնոցները հրաշալի կերպով կարող են ամբողջացնել կերպարը, դրան շքեղություն հաղորդում։ Պարզապես պետք է իմանաք՝ ինչպիսի հագուստի հետ ինչ չափի եւ ոճի ձեռնոցներ կրել։
Անհրաժեշտ է իմանալ, որ ձեռնոցները տարբերակում են իրենց երկարությամբ։
Դասական են համարվում դաստակից մի փոքր վեր ձեռնոցները, դրանք կարող եք կրել դասական հագուստի հետ։
Երկար ձեռնոցները՝ մինչեւ արմունկ կամ ավելի վեր հասնող ձեռնոցները։ Դրանք հիանալի են երեկոյան զգեստների հետ։
Մինետկա՝ կարճ եւ մատները կտրած ձեռնոցները հիանալի ամբողջացնում են սպորտային ոճը։
Պատրաստեց Past.am-ը:




















































